կարևոր
1255 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-30 13:04
Հասարակություն

Ժաննա Շինարարը հետևողականորեն քանդում է Ագրարային համալսարանը

Ժաննա Շինարարը հետևողականորեն քանդում է Ագրարային համալսարանը

Yerkir.am-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վերջին տարիներին իրականացվող կազմաքանդման գործընթացին:

Նախորդ տարիներին համալսարան ընդունված մի քանի տասնյակ ուսանողների ավելի քան 60 տոկոսը ընդունվել են տնտեսագիտական երկու` «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» ու «Ագրոբիզնես և ֆինանսներ» մասնագիտություններով:

Անցած տարի «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» կրթական ծրագրով դիմել է 20, իսկ «Ագրոբիզնես և ֆինանսներ» մասնագիտություններով դիմել են 58 դիմորդ:

Սակայն այս փաստը հավանաբար մտահոգիչ է թվացել ԿԳՄՍ նախարարի և ռեկտոր Հ. Զաքոյանի համար, և նրանք, կարծես, ժողովրդի լեզվով ասած, ինադու, որոշել են այս տարի կրճատել այդ երկու մասնագիտությունների տեղերը:

Այսպես, «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության ընդունելության տեղերը կրճատվել են անցած տարվա համեմատությամբ՝ 46-ից հասցնելով 11-ի: 

«Ագրոբիզնես և ֆինանսներ» մասնագիտությանը հատկացվել է 37 տեղ, նախորդ տարվա 56-ի փոխարեն:

Ահա այսպես էլ Ժաննա-Հրաչյա անզուգական զույգը «աննախադեպ» զարգացնում է երկրի համար շատ կարևոր այս բուհը: