|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«2025-ի աշնանը ԱԺ -ում Իշխան Սաղաթելյանն ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել միմյանց նկատմամբ մեղադրանքները և իրար վրա ինքնահաստատման փորձերը, վերջապես գիտակցել երկրի աղետալի վիճակը և միավորել ուժերը հրեշին հաղթելու համար։
Այդ ժամանակ ես ԱԺ -ում էի և իմ հայտարարությամբ միացա Սաղաթելյանի կոչին։ Նույնիսկ հիշեցրի ՀՀԿ ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի մասին, որը օրնիբուն ինձ թիրախավորել էր ու ամեն տեսակի կեղտոտ ստեր էր տարածում իմ մասին։ Այդ օրն ասացի, որ մի կողմ եմ դնում ՀՀԿ -ի, հատկապես Միքայել Մինասյանի թևի արածները, մանավանդ որ Նարեկ Սամսոնյանը այդ ժամանակ կալանավորված էր, և իմ աջակցությունը հայտնեցի նրան։
Նույն օրը Միքայել Մինասյանի այդ թևը ավելի կեղտոտ հերյուրանք սկսեց տարածել։
Ճանաչում եմ բազմաթիվ շարքային հանրապետականների, որոնք ազնիվ մարդիկ են և հավատարիմ են Աշոտ Նավասարդյանի հիմնած կուսակցության գաղափարներին։ Նրանք անկեղծորեն ուրախ էին, որ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և աջակցել է ընդդիմության միավորմանը։ Բայց դրա կողքին տարօրինակ է Սարգսյանի փեսայի կողմից ընդդիմադիր հիմնական ուժերից մեկի նկատմամբ ատելության ու բամբասանքի շարունակական քարոզչությունը։
Չի՞ կարող արդյոք Սերժ Սարգսյանը ազդել իր փեսայի վրա և բերել կառուցողական դաշտ, թե՞ դերաբաշխում է եղել, որ մեկը խոսում է միավորման մասին, իսկ մյուսը քանդում է այդ միավորումը, վարկաբեկում է հիմնական ընդդիմադիր ուժերին, որ վերջում հաղթի Նիկոլը։
Գուցե Միքայել Մինասյանի թևին ավելի ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի մնալը, քան ազգային ընդդիմության գա՞լը: Գուցե հիմա՞ էլ է Մինասյանը հովանավորում Նիկոլին, որ լռի իր մասին։ Իսկ գուցե Նիկոլը հենց Միքայել Մինասյանի ծրագրո՞վ է շարժվում։
Հարցերը շատ են, բայց դրանց պատասխանելու ժամանակը հիմա չէ։ Եթե հունիսի 7-ին ընդդիմությունը հաղթանակ տանի, գուցե իրական պատասխանները լինեն»։