կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 13:04
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության հերթական «մահանան»՝ ընդդեմ լրագրողների՞․ տուգանք՝ սահմանը նկարելու համար․

Սահմանին տեսանկարահանումները կարգելվեն օրենքով։ Հայաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն արեց, որով, ըստ Yerkir.am-ի,  կարգելվի սահմանին նկարահանում անելը։ Օրենքը խախտողն էլ կտուգանվի մինչեւ 100 հազար դրամ։

Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց օրենքի փոփոխության կետերը, հարակից զեկուցող, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ այդ հարցը շատ կարեւոր է, քանի որ քաղաքացիներն ու տուրիստները օգտագործում են թռչող, տեսանկարահանող սարքեր, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։ Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով։ Նախագիծը որևէ քննարկման չարժանանալով՝ ընդունվեց 75 կողմ ձայնով։

Բնականաբար, այս օրենսդրական փոփոխությունը հերթական հակահայ պլանն է՝ Հայաստանի իշխանության ձեռքով, եւ դա արվում է մի կողմից առաջիկայում նախատեսված սահմանագծման ժամանակ տեղի ունենալիք հնարավոր դավադրությունները քողարկելու եւ գաղտագողի կերպով ադրբեջանահաճո սահման գծելու նպատակով, մյուս կողմից՝ ադրբեջանական սադրիչ գործողությունները և սահմանային լարվածության դեպքերն ու դրանց հետևանքները հնարավորինս թաքցնելու համար: Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան շրջանում ադրբեջանական մի շարք սանձարձակություններ և այլ միջադեպեր առաջինը բացահայտվել են լրատվամիջոցների կողմից, որից հետո ՊՆ-ն «ստիպված» հաստատել է դրանք: 

Մանրամասն՝ տեսանյութում.