|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում»-ի առաջնորդ Նիկա Մելիան լքում է Վրաստանի խորհրդարանը և առաջադրվելու է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում:
«Ես հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից և ընկերներիս հետ ամբողջությամբ անցնում եմ հանրաքվեին, ինչպիսին կդառնան այս ընտրությունները», - ճեպազրույցի ժամանակ ասել է Մելիան:
Նիկա Մելիան կառաջադրվի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում ոչ միայն Միացյալ ազգային շարժում»-ից», նրան աջակցում են նաև մի քանի փոքր ընդդիմադիր կուսակցություններ:
Ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից Թբիլիսիի գործող քաղաքապետ, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:
Իշխող կուսակցությունը Մելիային մրցակից չի համարում և հույսը դնում է իրենց թեկնածուի անվերապահ հաղթանակի վրա: