|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին նիստը վարող համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հայտնեց, որ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց՝ Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։
Արտահերթ նիստում մեկ հարց էր ընդգրկված՝ «Պետական շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին» որոշում, որով ՔՊ խմբակցությունն առաջարկում է հայցով դատարանում վիճարկել Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները 26 հողի և շինության օտարման օրինականությունը վիճարկելու համար։
Հայցերը վերաբերում են 1998 թվականից կայացած որոշումներին, որոնց մի մասը վերաբերում է Սամվել Բալասանյանին և Վարդան Ղուկասյանին։ Քննարկման արդյունքում ՔՊ-ն և «Բալասանյան» դաշինքները կողմ քվեարկեցին նախագծին։