|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը դեռևս Հայաստանում չէ: Նրա գալուց հետո միայն պարզ կլինի, թե ինչ պատճառով է նա ապրիլի 11-ին դիմում ներկայացրել ԱԺ նախագահին` հրաժարվելով պատգամավորական մանդատից: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարածվել է ապատեղեկատվություն, թե իբր Դավիթ Քոչարյանը հրաժարվել է կուսաակցությանը անդամությունից:
«Մենք Դավիթ Քոչարյանից չենք ստացել դիմում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Թե որտեղի՞ց դրվեց շրջանառության մեջ այն թեզը, թե Դավիթ Քոչարյանը կուսակցությունից է դուրս եկել, ու դա համառորեն տիրաժավորվում է, ինձ հայտնի չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև նշեց, որ Դավիթ Քոչարյանը մեծամասնական ընտրակարգով է ընտրվել պատգամավոր, և եթե նա 15-օրյա ժամկետում հետ չվերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ իր դիմումը, ապա կանցկացվի նոր ընտրություն տվյալ մեծամասնական տարածքում: