Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արման Մելիքյանն այլեւս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր չէ: Արդեն նախկին պատգամավորի անունը ԱԺ պաշտոնական կայքի ԲՀԿ խմբակցության պատգամավորների ցանկից հանվել է:
Մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Երկիր»-ի թղթակիցը զանգահարեց կուսակցության խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին եւ Վարդան Բոստանջյանին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում եւ հերքեց, թե Մելիքյանը խմբակցությունից դուրս է եկել դեռ մեկ շաբաթ առաջ: Մելիքյանի` մանդատը վայր դնելու մասին լուրից Վարդան Բոստանջյանը զարմացավ եւ նշեց, թե տեղեկություն չունի:
Մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Երկիր»-ի թղթակիցը զանգահարեց անձամբ պատգամավորին: Նա թեեւ հերքեց տեղեկատվությունը, թե մանդատը վայր է դրել, բայցեւ շտապեց ավելացնել, որ դա կարող է անել հինգ րոպե կամ մեկ տարի հետո:
Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ ձեր անունը պարզապես հանվել է պատգամավորների ցանկից, Մելիքյանը պարզաբանել չցանկացավ եւ ենթադրություններ անելը թողեց մեզ: Նա հաստատեց մեր ունեցած տեղեկությունն այն մասին, որ Բժշկական համալսարանում նշանակվել է էնդոսկոպիկ եւ էնդոսկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ:
Արմեն Մելիքյանը նախքան պատգամավոր դառնալը «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն էր, պատգամավոր է դարձել 2008թ. սեպտեմբերի 11-ին:
Մեր տեղեկությունների համաձայն Արման Մելիքյանը Բժշկական համալսանում ամբիոնի վարիչ է նշանակվելու: