|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը /Շերիֆ/ վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Գրիգոր Գրիգորյանը երեք ամիս առաջ նաև հրաժարվել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Գրիգոր Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով է վայր դրել պատգամավորական մանդատը, քանի որ տևական բուժման նպատակով պետք է մեկնի արտերկիր: Նա դժվարացավ պատասխանել, թե ԲՀԿ խմբակցությունում ով է փոխարինելու Գրիգորյանին, սակայն չբացառեց, որ կարող է փոխարինել Տիգրան Պետրոսյանը: