կարևոր
2167 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 15:51
Հասարակություն

«Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է հողերը էժան գներով օտարել»․ Ոսկան Սարգսյան

«Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է հողերը էժան գներով օտարել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է Դիլիջանի հողերը էժան, կադաստրային արժեքով օտարել այլ քաղաքների բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7 հասցեի բնակելի տունը 1393․0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղաքացի Արմեն Վանիկի Ղազարյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/11 հասցեի 404․2քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2025թ. հոկտեմբերի 09-ի թիվ 983-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 404․2քմ հողամասն ընդլայնման կարգով Արմեն Ղազարյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հոկտեմբերի 17-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7 բնակելի տան 1393․0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 7/11 հասցեի 404․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արմեն Ղազարյանին: Հողամասի արժեքը կազմում է 2 միլիոն 762 հազար 425 դրամ, որը այս հողամասի կադաստրաին արժեքն է։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերը կադաստրային արժեքով, շուկայական գներից մի քանի անգամ էժան օտարել, որի հետևանքով համայնքի բյուջե չեն մտել տասնյակ միլիոնավոր դրամներ։ Ի դեպ, Դիլիջանի համայնքապետի որոշման մեջ նշված չէ, որ բնակավայրի բնակիչ է Արմեն Վանիկի Ղազարյանը։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրում տվյալներ կան Արմեն Վանիկի Ղազարյան անուն-ազգանունով 2 անձի մասին, որից մեկը Երևանի Քանաքեռ-Զեյյթունի, մյուսը Ծաղկաձորի բնակիչ է»։