|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
2025 թվականի հունիսի 25-ին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պայմանագիր է կնքել Սասուն Ղուլունց ԱՁ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 38.7 մլն դրամ է, գրում է «Հետքը»։
Համաձայն պայմանագրի՝ Սասուն Ղուլունց ԱՁ-ն պետք է իրականացնի Տեղ համայնքի կազմում ընդգրկված Արավուս բնակավայրի խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները։
Սասուն Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրն է։
Այս տարի մեկ այլ պայմանագիր էլ Դավիթ Ղուլունցը կնքել է քեռու հետ։ Համայնքապետարանը 3 մլն 750 հազար դրամ է վճարել «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ին 6300 կգ սեղմված բնական գազ մատակարարելու համար։
Նյութն ամբողջությամբ սկզբնայղբուր կայքում: