կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 17:29
Հասարակություն

Մեծշենցիները շարունակում են շենացնել բնակավայրը. համայնքապետը պատմում է գյուղի առօրյայից

Մեծշենցիները շարունակում են շենացնել բնակավայրը. համայնքապետը պատմում է գյուղի առօրյայից

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի բոլոր բնակիչները պատերազմից հետո շարունակոմ են ապրել գյուղում ու շենացնել հայրենի եզերքը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:

«Պատերազմից հետո դպրոցը վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից. այստեղ սովորում է 50 աշակերտ, իսկ մանկապարտեզը՝ դեկտեմբերի 7-ից, որտեղ հաճախում է 24 երեխա: Ունենք բուժկետ, ակումբ, մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, որոնք գտնվում են բարվոք վիճակում: Համայնքապետարանի շենքը ևս գտնվում է նորմալ վիճակում: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ջրի խնդիր ունեինք. քսան օր շարունակ ջուր չէինք ստանում, բայց բոլոր խնդիրները լուծվել են»,- տեղեկացրել է համայնքապետը:

Պատերազմի պատճառով գյուղը, բարեբախտաբար, շոշափելի վնասներ չի կրել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում յոթ ընտանիք է վերաբնակեցվել: Մեկ տուն վերանորոգվել է, որտեղ վերաբնակեցվել է Թալիշից տեղահանված ընտանիքը: Այս պահի դրությամբ վերանորոգվում է ևս մեկը՝ Հադրութից տեղահանված ընտանիքին տրամադրելու նպատակով:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Դ. Անանյանը նշել է, որ բնակչության հիմնական զբաղվածությունն են անասնապահությունը, հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

Աղբյուրը՝  Արցախպրես