կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-22 18:24
Հասարակություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում սկսել են բուժում ստանալ առաջնագծում վիրավորված մեր մարտիկները. ԵՊԲՀ ռեկտոր

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում սկսել են բուժում ստանալ առաջնագծում վիրավորված մեր մարտիկները. ԵՊԲՀ ռեկտոր

Ձեզ ենք ներկայացնում «առաջնագծից»՝ Զինվորի տնից, հաղթած ու ուժեղագույն Մարդկանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա ,ասմավորապես, նշել է. «Փաստ է՝ գիշատիչ թշնամու արձակած բեկորները չեն կարող վնասել քաջ ու ազնիվ Հայի ոգին․․․Պատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տան են, մեզնից՝ բժիշկներից, մեկ պահանջ ունեն՝ արագ առողջացման ծրագիր, ասում են, որ հապաղելու իրավունք չունեն՝ կիսատ գործեր ունեն առաջնագծում։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում սկսել են բուժում ստանալ առաջնագծում վիրավորված մեր մարտիկները: Հերոս տղաներն ափսոսում են, որ այժմ իրենց ընկերների կողքին չեն, սակայն նշում են՝ հայի հոգին անկոտրում է և սպասված հաղթանակն էլ չի ուշանալու։

Այսօր, Հայը իր Հայրենիքի պաշտպաններին առողջացնում է լավագույն պայմաններում ու մթնոլորտում, Հայ Զինվորն այսօր ունի լավագույն  վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում։

Հաղթելու ենք՝ առողջ ու հզոր