Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը վերլուծել է, թե ինչքանով է հավանական, որ Ադրբեջանը, որը խորհրդարանական պատվիրակություն էր ուղարկել չճանաչված Հյուսիսային Կիպրոս, կճանաչի կղզու թուրքական մասի անկախությունը։
«Էրդողանը կասկած չունի, որ Բաքուն դիվանագիտական հարաբերություններ կստեղծի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ: Այժմ այս պետական կազմավորումը չի ճանաչվում աշխարհի ոչ մի երկրի կողմից, բացի Անկարայից: Ըստ Թուրքիայի՝ Ադրբեջանը կօգնի հաղթահարել միջազգային մեկուսացումը Կիպրոսի հարցում: Սակայն նման սցենարը չի բխում Բաքվի շահերից: Ուստի Ալիևը կփորձի հնարավորինս հետաձգել Էրդողանին պատասխանելը: Հանրապետությունը չի ցանկանա ներքաշվել Կիպրոսի շուրջ վեճերի մեջ, քանի որ այս հարցում Թուրքիայի հիմնական հակառակորդը Եվրամիությունն է։ Բաքուն ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ, որոնք մեծապես տուժել են Ղարաբաղում հակամարտության ընթացքում: Դա հանրապետությանը թույլ կտա դիմել ԵՄ-ի ֆինանսական օգնությանը՝ Ղարաբաղի ենթակառուցվածքները վերականգնելու համար: Հիմա եվրոպական փողերը խոստացել են միայն Հայաստանին»,– նշել է վերլուծաբանը։