կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 16:08
Աշխարհ

Մենք չենք հրաժարվի Կապույտ հայրենիքից. Կիպրոսի թուրքական մասի ղեկավար

Մենք չենք հրաժարվի Կապույտ հայրենիքից. Կիպրոսի թուրքական մասի ղեկավար

Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը կիպրա-թուրքական հեռուստատեսությանն ասել է, որ պետությունը կաջակցի Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում տարածքային իրավունքները պաշտպանելու ջանքերում:

«Մենք վճռական ենք տրամադրված՝ պաշտպանելու Թուրքիայի հետ մեր ընդհանուր շահերը Արևելյան Միջերկրական ծովում: Մենք չենք հրաժարվի «Կապույտ հայրենիք» նախագծից: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր իրավունքները: Այլ կերպ չի կարող լինել»,- նրա խոսքերը մեջբերում է Sözcü-ն:

«Մավի վաթան» կամ «Կապույտ հայրենիք»-ը թուրքական դոկտրին է, որը հավակնում է ծովային տարածքների նկատմամբ իրավասության Էգեյան և Միջերկրական ծովերում:

Ըստ Թաթարի՝ Թուրքիան կիպրոսցի թուրքերին «մեծ» աջակցություն է ցուցաբերել լքված Վարոշա քաղաքի վերաբացման գործում, ինչը «երկրի վրա հսկայական ազդեցություն ունեցավ 2020 թվականին»:

«Հիմա մենք բացել ենք մերձափնյա գիծը, այն պատկանում է պետությանը: Այսուհետ Վարոշան բաց է բոլորի համար»,- ասել է նա:

ՀԿԹԿ ղեկավարը շեշտել է, որ Վարոշայի բացումը պարտադիր չէ, որ հակասի ՄԱԿ-ի 1994 թ. բանաձևին, ըստ որի՝ ցանկապատված բուֆերային գոտու մի մասը բնակեցնելու փորձերն անթույլատրելի են: