Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք հստակ ուրվագծել ենք Դոնբասի ճգնաժամի կարգավորման մեր ծրագրերը։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ընդունեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, մեր ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվայի այս որոշումը հակասում է մինսկյան պայմանավորվածություններին և բացահայտ խախտում է Ուկրաինայի քաղաքական միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի այդ որոշումը։
«Մենք կրկնում ենք մեր կոչը կողմերին՝ ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու համար։ Եթե Ուկրաինայում պատերազմ սկսվի, մենք կարող ենք ինչ-որ կերպ դա դիտարկել որպես Սևծովյան տարածաշրջանի ապակայունացում»,- ընդգծել է Էրդողանը։
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան անհանգստացած է երկրին սպառնացող նոր տիպի սպառնալիքներից, նա պատասխանել է, որ երկիրը նույն տարածաշրջանում է։
«Մենք նույնպես սևծովյան երկիր ենք։ Ուստի անհրաժեշտ է ստեղծել միջոցառումների բազմաթիվ փաթեթներ։ Եվ մենք արդեն ձեռնարկում ենք այս նախազգուշական միջոցները։ Մենք չենք կարող հրաժարվել մեզ վստահված պարտականություններից՝ լինելով սևծովյան երկիր»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիան կարող է մասնակցել Ուկրաինայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների համատեղ գագաթնաժողովին։
«Եթե նման առաջարկ լինի, մենք, իհարկե, կմասնակցենք։ Ես արդեն խոսել եմ այդ մասին։ Զելենսկիի առաջարկը դրական մոտեցում է խնդրի լուծմանը։ Եթե այն ընդունվի ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների, այնպես էլ այլ երկրների կողմից, մենք նույնպես կմասնակցենք դրան»,- ասել է նա։