Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը երկուշաբթի հայտարարել է, որ կիպրոսցի թուրքերը երբեք չեն հրաժարվի իրենց ինքնիշխանությունից, քանի որ չեն պատրաստվում ապրել «հունական լծի» տակ: Կիպրոսի թուրքական մասի առաջնորդի հռետորաբանության խստացման մասին, Կիպրոսի կարգավորման գագաթնաժողովին ընդառաջ, որը պատրաստվում է անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից, հաղորդում է կղզու թուրքական Kibris թերթը:
«Թուրքիայի՝ երաշխավոր տերության կարգավիճակի պահպանումը, Կիպրոսում թուրքական զորքերի առկայությունը, մեր ինքնիշխանությունն ու քաղաքական հավասարությունը մեր կարմիր գծերն են, և մենք երբեք չենք հրաժարվի դրանցից: Որովհետև հրաժարվել դրանցից՝ նշանակում է Հունաստանի լծի տակ լինել»,- Թաթարին մեջբերում է պարբերականը:
Չճանաչված պետության ղեկավարը հասկացրել է, որ իր հայտարարության պատճառը ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյանանիի խոսքերն են, որը բացատրել է, որ կիպրական կողմը չի կարող ընդունել ինքնիշխան հավասարության սկզբունքը, քանզի դա վերջ կդնի Կիպրոսի Հանրապետության գոյությանը: Այս առնչությամբ ՀԿԹՀ նախագահն ասել է, որ մշտական ներկայացուցչի նման դիրքորոշումը վկայում է այն մասին, որ «կիպրահույների» մտածելակերպը չի փոխվել, և նրանք իրենց համարում են կղզու միակ տերերը, որտեղ կիպրոսցի թուրքերին տրվում է փոքրամասնության դեր։
Հիշեցնենք, որ նման հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. ըստ թուրքական կողմերի (Թուրքիայի և չճանաչված ՀԿԹՀ-ի)՝ խնդրի լուծումը կղզու թուրքական մասին անկախություն շնորհելն է, իսկ հունական կողմերը (Հունաստանը և Կիպրոս) նշում են, որ թուրքական հատվածի՝ դաշնային կարգավիճակով Կիպրոս պետության մեջ գոյատևելն է։