Ալ. Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։
Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։
Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։