Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատից։ Այս մասին Ղուլյանն ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով մանդատից հրաժարվելու փաստին։
Նա, մասնավորապես, նշել է.
«Որոշումը երեկ չի կայացվել, այն ավելի վաղ է եղել, ուղղակի հրապարակվել է երեկ, այստեղ պետք չէ ինչ-որ բաներ փնտրել։ Ովքեր հետևել են մեր նախընտրական քարոզարշավին, բոլոր հանդիպումների ժամանակ ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ես չեմ լինի։ Այս հանգամանքը կապված է եղել այն պատճառով, որ խորհրդարանական գործունեության մեջ սերնդափոխությունը պետք է միշտ լինի»,- նշեց Ղուլյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով Աշոտ Ղուլյանը հայտնել էր, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։