|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել են, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատասխանատուն երկրի նախագահ Բաշար Ասադն է. հայտնում է РИА Новости-ն:
«Նախագահ Ասադը նման զարգացման միակ պատասխանատուն է: Իր կողմից քիմիական զենքի կրկնակի կիրառումը և սեփական բնակչության դեմ հանցագործությունը պահանջում է պատժամիջոցների սահմանում, ինչը պահանջել էին Գերմանիան և Ֆրանսիան 2013-ին Գուտայում տեղի ունեցած ողբերգությունից հետո»,-ասված է հայտարարությունում:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները: