կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 12:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ Ազգային արժեքների և մեր ինքնության համար պայքարող գործիչները՝ երկրում տիրող իրավիճակի մասին

Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի է ունենում «Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի մամուլի ասուլիսը:    

«Ազգային ճակատ»-ը նպատակ ունի համախմբելու  ազգային արժեքների և մեր ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին, հանուն միասնական ազգային պետության կայացման: Այս մասին առավել ընդարձակ, ինչպես նաև կազմակերպության նպատակների,  տեսլականների, երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի բանախոսը:

Ասուլիսին ներկա են նաև «Ազգային ճակատ» կազմակերպության խորհրդի  անդամները՝

ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու,  ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան,

հայագիտության ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու,  գրականագետ Սերժ Սրապիոնյան,

մշակութային ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, մշակույթի գործիչ Վաչե Հովեյան,

իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու,  իրավագետ Վահե Հովսեփյան,

երիտասարդական ծրագրերի պատասխանատու  Կառլեն Հակոբյան,

արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերի պատասխանատու,  դիվանագետ Խորեն Տերտերյան:

Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։