Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս նախարարությունների և պետական այլևայլ ոլորտների աշխատակիցների «Մալբերի» համակարգի միջոցով իջեցվել է կարգադրություն, ըստ որի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման նպատակով պետական ոլորտի աշխատակիցները պետք է մինչև 2021 թ. հուլիսի ավարտն ընկած հատվածում անցնեն պատվաստման գործընթաց և համապատասխան տվյալները ներկայացնեն հիմնարկություններին: Պետական գերատեսչությունների աշխատակիցներին բանավոր կարգով նաև տեղեկացվել է, որ եթե նրանք հրաժարվեն պատվաստվելուց և չներկայացնեն տեղեկանքներ, ապա կհեռացվեն աշխատանքից:
ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղել էինք գրավոր հարցում առ այն, թե ՀՀ կառավարության կամ պատկան այլ գերատեսչության ո՞ր որոշմամբ է իջեցվել նշված կարգադրություն-պարտադրանքը, աշխատանքային պայմանագրի ո՞ր կետում է նշված, որ պետական հիմնարկի աշխատակիցը նաև պարտավոր է ենթարկվել իր ոլորտին ու աշխատանքային պարտականություններին չառնչվող կարգադրություններին կամ պարտադրանքներին, ի՞նչ տեղի կունենա այն աշխատակիցների հետ, որոնք չեն կատարի նշված կարգադրությունը, չեն պատվաստվի և չեն ներկայացնի տեղեկանք, եթե պատվաստման մասին տեղեկանք չներկայացրած անձինք հեռացվելու են աշխատանքից, ապա աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն է դա կատարվելու:
Վարչապետի աշխատակազմից Yerkir.am-ին գրավոր պատասխանել են (պատասխանը կցում ենք), որ «Մալբերի» համակարգի միջոցով պատվաստման վերաբերյալ որևէ կարգադրություն չի իջեցվել:
Այն, որ սուտն ու կեղծիքը Փաշինյանի կառավարության գոյության հիմքում են, վաղուց արդեն աքսիոմ է: Բնականաբար, կրթության և գիտության ոլորտում մի քանի պիղծ ծրագրերով աչքի ընկած, մնացյալ դեպքերում՝ կա՛մ նախորդ ծրագրերը մի կերպ շարունակած, կա՛մ եղածը կազմաքանդած Արայիկ Հարությունյանը ևս բացառություն չէր կարող լինել:
Որպեսզի ամեն ինչ պարզ լինի՝ կից ներկայացնում ենք նաև «Մալբերի» համակարգով իջեցված հրահանգը:
Նախարարությունների աշխատակիցները, փաստորեն, կարող են անտեսել այդ հրահանգը և պատվաստման հարցում առաջնորդվել միմիայն սեփական ցանկությամբ, քանի որ վարչապետի աշխատակազմից պաշտոնապես ժխտում են այս հրահանգի գոյությունը: