կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-02 10:59
Հասարակություն

Պապիլոմայի դեմ պատվաստման և Գիյեն-Բարեի համախտանիշի միջև որևէ կապ չի հայտնաբերվել

Պապիլոմայի դեմ պատվաստման և Գիյեն-Բարեի  համախտանիշի միջև որևէ կապ չի հայտնաբերվել

Դեկտեմբերի 11-ից կսկսվեն մարդու պապիլոմա վիրուսի /ՄՎՊ/ դեմ պատվաստումները: Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խոհրդատվական հանձնաժողովը /ՊԱԳԽԿ/ դեռ ամռանը զեկույց է հրապարակել պատվաստումների ընթացքի և արդյունքի վերաբերյալ:

Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ 2006 թ. պատվաստանյութի արտոնագրվելուց հետո կիրառվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 270 մլն դեղաչափ: Նշենք, որ որոշ մարդիկ պատվաստանյութի ազդեցությունը կապում են Գիյեն-Բար եի  համախտանիշի զարգացման հետ:

«Այս տարի իրականացվել է Միացյալ Թագավորությունում  արձանագրված դեպքերի հետազոտություն՝ Գիյեն-Բարեի  համախտանիշի զարգացման բարձր ռիսկի գնահատման նպատակով։ Նշված հետազոտությունը ցույց է տվել, որ ՄՊՎ-ի պատվաստանյութի ցանկացած դեղաչափի ներմուծման արյունքում Գիյեն-Բարեի  համախտանիշի զարգացման բարձր ռիսկ առկա չէ։ ՄՊՎ դեմ պատվաստաման և Գիյեն-Բարեի  համախտանիշի միջև որևէ կապ չի հայտնաբերվել»,-նշված է զեկույցում:

Ավելին՝ Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ  պատվաստանյութի 1 մլն դեղաչափի հաշվով Գիյեն Բարեի  համախտանիշի  մինչև 1 դեպքի առաջացման ռիսկը  կարելի է բացառել։

Հիշեցնենք, որ վերջերս հայաստանյան մի շարք բժիշկներ լրագրողների ներկայությամբ պատվաստել էին իրենց աղջիկներին պապիլոմայի դեմ: 

Զեկույցի բնօրինակն՝ այստեղ