Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի բնակիչ` 1992թ. ծնված Արթուր Մաքսիմի Ղազարյանը 2010թ. նոյեմբերի 10-ին Հրազդանի զինկոմիսարիատից զորակոչվում է պարտադիր ժամկետային ծառայության (ԼՂՀ, Ասկերան):
Երեւանում` կենտրոնական հավաքակայանում, կատարում են ԿԿԽ, ԱԴՄ-Մ, պնեւմո-23, որովայնային տիֆի, տուլարեմիայի, հեպատիտ A-ի պատվաստումներ, որից հետո թեեւ Արթուրի ինքնազգացողությունը վատանում է, այնուամենայնիվ, նորակոչիկների հետ նրան տանում են ԼՂՀ:
Դեկտեմբերի 5-ին Արթուրի առողջական վիճակը կտրուկ վատանում է, նրան տեղափոխում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ նախնական ախտորաշմամբ հայտնաբերվում է Լանդրի-Գիեն-Բարեի համախտանիշ: Հաջորդ օրը ռեանիմոբիլով Արթուրին տեղափոխում են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում: