Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոսկեթաս գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում` Արագած լեռան հարավ- արևմտյան լանջին: Գյուղի տարծքում ներկա պահին եկեղեցի չկա, ինչի բացը լրացնում են գյուղի երեք նշանավոր մատուռները, որոնք բնակիչներին առավելագույնս մոտ են պահում քրիստոնեական հավատքին:
Գյուղի գրեթե կենտրոնում գտնվում է Խանեի Սարգսի Սուրբը: Խանեի Սարգիսը եղել է հայ ազատագրական պայքարի ռահվիրաներից մեկը, անձնվեր ֆիդայի:
20-րդ դարի առաջին կեսին արևմտահայության բռնի տեղահանման արդյունքում վերջինս իր ընտանիքի հետ հաստատվում է Ոսկեթասում և իր տունը կառուցում է մի վայրում, որտեղ ավելի վաղ ժամանակներում սրբավայր է եղել: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` Խանեի Սարգիսն իր տանը կից մի մատուռ է կառուցում, որը տեղացիների շրջանում հայտնի է դառնում Խանեի Սարգսի Սուրբ անվանումով:
Վայրը անհիշելի ժամանակներից է սրբատեղի եղել, ինչի վկայությունն է մատուռի տարածքում գտնված եղջերուի քանդակով քարը:
Քարե երկրորդ քանդակն արդեն քրիստոնեական ժամանակաշրջանի արվեստի նմուշ է. արդեն հասկանալի է, որ քիրստոնեության ընդունումից հետո, վայրը շարունակել է լինել սրբատեղի: Տեղացիների վկայությամբ պատմական տարբեր ժամանակներում գյուղում ասորիները գերակշիռ մեծամասնություն են եղել, այս վայրը վերջիններիս համար նույնպես եղել սրբատեղի:
Խանեի Սարգսի սուրբը համարվում է բժշկող զորություն ունեցող սրբավայր:
Այստեղ գալիս են ծնունդով Ոսկեթասից, այժմ այլ վայրում ապրող նախկին համագյուղացիները: Նրանք գալիս են և' իրենց երազի նշանով, և' պարզապես հավատքի ուժով:
Մի դեպք է հիշտակում Խանեի գերդաստանից Կարապետ Օհանյանը: Ըստ նրա՝ իր ընտանիքի անդամներից Սեդրակ հորեղբայրը տարիներ առաջ մարմնի ուժեղ քոր է ունեցել, որը ոչ մի կեպ չեն կարողացել բուժել: Վերջինս երազ է տեսնում, որում նրան հուշում են գնալ Խանեի Սարգսի սուրբ ջուր տանել այնտեղ, շփել մարմինը այդ ջրով: Վերջինս նախ գնում է Սառնաղբյուր գյուղ Զաղեր կոչվող վայրում բնական աղբյուրների ջրով լողանում է, հետո այդ ջրից բերում է Խանեի Սարգսի սուրբը, որով շփում է իր մարմինը և վերջնականապես բուժվում է: