Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
21-ամյա Դավիթ Եսայանն իր առաջին թռիչքը սկսել է զոհված լեյտենանտ Ազատ Սահակյանի հետ: Միասին են սովորել, ասել է թե` իրար հետ են ապրել:
Ազատն առաջին անգամ էր զորավարժությանը մասնակցում, Արցախ մեկնելուց առաջ դիմել էր փորձառու հրամանատարին: «Ազատի հետ խոսել էինք, հաշվարկել ամեն մի մանրուք, գծագրել, ու գնացել են»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց մարտական ուղղաթիռի հրամանատար Հովհաննես Ներսիսյանը:
Մի ժամանակ Հովհաննեսն էլ փորձառու մայորի խորհուրդներով էր գործում: Խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանը նրա հրահանգիչն էր: Իսկ զոհված Սարգիս Նազարյանի հետ անցյալ տարի մասնակցել էր զորավարժությանը:
Նոյեմբերի 12-ի ողբերգական դեպքի, ռազմական օդաչուների չգրված օրենքի, Սարգսի` կուրսանտական տարիների երազանքի, Սերգեյի սիրած մեջբերման ու Ազատի մասին ընկերների հուշերը` yerkir.am-ի տեսանյութում:
Տեսանյութում օգտագործված են նաև կադրեր` «Արմենաիա» TV-ից: