Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոսկեթաս գյուղում Լեռնիկ (անձնագրով Գառնիկ) Հակոբյանի տան հարակից տարածքում գտնվում է Սուրբ Սահանդուխտ մատուռը:
Ըստ ավանդույթի՝ սուրբ Սահանդուխտը եղել է յոթ եղբայրների քույր, անապական մաքրությամբ մի աղջիկ:
Հակոբյանների ընտանիքը Ոսկեթասում հաստատվել է 1910-ական թթ. վերջերին: Ընտանիքի անդամները հավատքի ուժով զգացել են իրենց տան տարածքում սրբավայրի առկայությունը: Այդ տարիներին գյուղում ընտանիքի գոյության միակ միջոցը եղել է միակ կովը: Գառնիկ Հակոբյանի քույրը երազ է տեսնում, որտեղ հրեշտակն ասում է՝ պետք է մատաղ անել ընտանիքի ապրուստի միակ միջոցը՝ սրբավայրի իրական տեղը բացահայտելու համար: Սկզբում ընտանիքի մեծ մայրը այդ ամենին լուրջ նշանակություն չի տալիս, բայց երբ երազը կրկնվում է, ընտանիքը գնացում է այդ քայլին: Ընտանիքը Մաստարա գյուղից Ավետարանը կարդալ կարողացող Ալլա անունով մի կնոջ է բերում իր տուն, և կինը հիշյալ Ավետարանի օգնությամբ գտնում է սրբավայրի իրական տեղը: Պարզվում է՝ այն հենց անասնագոմի տարածքում է:
Ընտանիքը քանդում է իր գոմը սկսում փորել հողատարածքը, որպեսզի գտնի սրբազան մասունքը: Առաջին փորձը ապարդյուն է անցնում, երկրոդ փորձից գտնվում է մի քար, որի վրա փորագրված է լինում «Ս» տառը՝ Սուրբ Սահանդուխտի անվան սկզբնատառը: Հենց այդ տարածքում կառուցվում է սուրբ Սահանդուխտ մատուռը, որը ժամանակի ընթացքում դեռնում է եկեղեցի չունեցող Ոսկեթասի գլխավոր սրբավայրերից մեկը:
Հիշյալ քարը մինչ այսօր գտնվում է մատուռի ներսում:
Ըստ Լեռնիկ Հակոբյանի՝ իր ընտանիքի անդամները բազմաթիվ փորձություններից բարեհաջող դուրս են եկել հենց Սուրբ Սահանդուխտի մեծ զորության շնորհիվ: Դրանցից մեկը չափազանց ծանր ավտովթար է եղել , նաև՝ Լեռնիկ Հակոբյանի թոռը մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին, որից վերադարձել է ողջ և առողջ:
Լեռնիկ Հակոբյանի կնոջ` Սվետայի հավաստմամբ ինքը տարվա ընթացքում մի քանի անգամ երազում տեսնում է սուրբ Սահանդուխտի յոթ եղբայրներից մեկին կամ մի քանիսին, ինչից հետո սովորաբար ընտանիքը կամ հաջողություններ է ունենում, կամ մեծ փորձություններից հաջողությամբ դուրս է գալիս:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ