Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոսկեթաս գյուղի հենց սկզբնամասում է գտնվում Սուրբ Հարություն մատուռը: Մատուռի տեղը սրբավայր է եղել նախքան գյուղի ներկայիս բնակիչների այստեղ հաստատվելը: Այն սրբավայր է հանդիսացել նաև այն ժամանակներում, երբ գյուղի հիմնական բնակիչները քրիստոնյա ասորիներ են եղել: Հենց քրիստոնեական սրբավայր լինելու հանգամանքն է եղել, որ հետագա տարիներին Սուրբ Հարությունը դարձել է Սասունից ու Մուշից եկած վերաբնակների համար հիմնական սրբավայրերից մեկը:
Սուրբ Հարության մատուռի հիմնական զորությունը կապվում է շինությաներոսում գտնվող քարի հետ: Գտնվելով ճանապարհի եզրին այս վայրը այցելուների պակաս չի ունեցել: Այս քարի մոտ ուխտի են եկել և մոմավառություն կատարել հիմնականում տաղավար տոներին:
Ըստ տեղական սովորույթի այս քարի մոտ այցելությունը օգնել է բազմաթիվ մարդկանց լուծել առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներ: այստեղ բուժվել են մաշկային հիվանդություններ, խոսելու խնդիրներ ունեցող փոքր երեխաները: Այս սրբավայր այցելությունը մեծապես օգնել է նաև այն կանանց, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մայրնալ:
Ժամանակակից ուղղանկյուն հորինվածքով կառույցը կառուցվել է Խորհրդային տարիներին գյուղի բնակիչների անմիջական ներդրումներով: Մատուռի տարածքում կան քրերի վրա րված մի քանի խաչերի քանդակներ, որոնք հիմնականում ուխտավորներն են նվիրերաբերել կի քնիսն էլ գտնվել են հենց մատուռի տարածքում, հողաշերտի տակ, որը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ այս տարածքում շատ վաղ ժամանակներից է սրբավայր եղել:
Ներկայումս էլ Ոսկեթաս գնացող-եկողները Սուրբ Հարություն մատուռի կողքով անցնելիս իրենց պարտքն են համարում անպայման մտնել մատուռ նրա ներսում գտնվող հրաշագործ քարի վրա մոմավառություն կատարել որ շարունակել իրենց ճանապարհը: Բոլոր այդ ուխտավորները համարում են, որ իրենց նպատակների և ցանկությունների իրականացման համար առավել քն կարևոր է Սուրբ Հարւթյուն մատուռից ստացած օրհնությունն ու զորությունը:
Մհեր Համբարձումյան