կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 10:42
Քաղաքական

«Սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար. «Հրապարակ»

«Սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ համար լավագույն վիճակը Լոռիում է, էնտեղի մեր թիմը բավականին ուժեղ է՝ Հովիկ Սահակյան, Գագիկ Մելիքյան, Շարմազանով, Վահրամ Բաղդասարյան, գումարած՝ «Տաշիրը»»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց․ «Հա, գնալու եմ տնետուն, չոքեմ, աղաչեմ, պաղատեմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, սա իմացեք»։ «Լավ է ՀՀԿ-ի վիճակը նաեւ Տավուշում՝ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում»։ Նախկին մարզպե՞տը, է՞ն, որ եկեղեցում իր սրբապատկերն էր նկարել տվել՝ «սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար։

«Չէ ինքը լավ կապեր ունի, կկարողանա բավականին ձայներ ապահովել։ Ահավոր վիճակ մեզ համար Շիրակում ու Սյունիքում է։ Ցավալի է, որ Շիրակում այս պահին «ասողները» նախկին ՀՀԿ-ականներ են՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը, որոնք աշխատում են ՔՊ-ի համար։ Սյունիքում նույնպես ՔՊ-ի «տասովկան» ապահովում է ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին, իր «ճտերն» էլ՝ Փաշինյանի աներձագին։ Էրեբունում նույնպես թույլ ենք, որովհետեւ Մհեր Սեդրակյանն «աբիժնիկ» է ՀՀԿ-ից, Սնխչին՝ Կարապողոսյանը, որոշ չափով կկոմպենսացնի այնտեղ։ Լավ է վիճակը նաեւ Կոմիտաս-Դավթաշեն ուղղությամբ՝ Սահակյաններն են այնտեղ կուրացիա իրականացնում։ Արման Սահակյանը շատ ձայն ունի, Կոմիտասում էլ ինտելիգենցիան է ապրում, Վիգենին կընտրի։ Իսկ Նոր Նորք-Ավանում ամենալավ վիճակն է՝ Տարոնն է աշխատում, Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), Անդրանիկ Մարգարյանի հին շրջապատն է»,-  նկարագրեց ՀՀԿ-ականը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: