|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
Նա նաեւ նշել է. «Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։ Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000 -ը։
Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր , Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։ Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական Ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։ Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո։