|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս մեկ տարվա ընթացքում նոր զենքեր են ձեռք բերվել, հրապարակային խոսվել է «Սու»-երի մասին, որոնք 2019-ի վերջին արդեն պատրաստ կլինեն, իսկ 2020-ին ձեռք կբերենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Դրանից բացի՝ այլ սպառազինություն է ձեռք բերվել, որի մասին եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կխոսի»,- ասաց նա:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ փորձել են լուծել զորացրված սպաների բնակարանային խնդիրները, 10 տոկոսով բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը:
«Այս պահին կա քաղաքական որոշում, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերը բոլոր պոստերում ջրամատակարարում լինի: Դրա համար ֆինանսական հատկացումն ու տեխնիկական մասը կապահովվի»,- հավելեց նա:
Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ այս տարի բյուջեում լրացուցիչ 62 մլրդ դրամի եկամուտ է գեներացվել, որի մի մասն ուղղվելու է անվտանգության համակարգի ենթակառուցվածքների զարգացմանը: