կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 22:35
Քաղաքական

Հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին. Սուրեն Պապիկյան

Հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին. Սուրեն Պապիկյան

«Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համայնքների հարգելի բնակիչներ,

Ինչպես արդեն տեղեկացրել էի, ամռան ընթացքում հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին՝ նախապես հայտարարարելով, թե որ մարզում եմ լինելու ընթացիկ շաբաթվա վերջում։

Եթե ունեք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ շաբաթվա այցով նախատեսվող մարզի Ձեր համայնքին, ապա կարող եք նամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․հասցեին յուրաքանչյուր երեքշաբթի օրվանից մինչև հինգշաբթի օրը ներառյալ։

Հիմնավորված և համայնքային հրատապ նշանակություն ունեցող նամակները կառանձնացվեն և կքննարկվեն համայնքի ղեկավարների և ավագանու հետ հանդիպումների ժամանակ»: