|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, ավելի քան 1,3 հազար մարդ անհայտ կորած է Արվեյլեր բնակելի շրջանում: Այս մասին հայտնում է Bild-ը:
Տեղի ոստիկանության պաշտոնյաները վախենում են, որ սա զոհերի ընդհանուր թիվը չէ, և ավելի շատ մարմիններ կգտնվեն փրկարարական աշխատանքների ընթացքում: Հայտնի է ջրով արգելափակված ճանապարհների և փողոցների մասին. հենց դրա պատճառով է, որ փրկարարները չեն կարողանում հասնել որոշ բնակավայրերի, ուստի շատ մարդիկ համարվում են անհայտ կորած:
Աղետի հետևանքները վերացնելու համար իշխանությունները կիրառել են լրացուցիչ ռազմական ուժեր. հայտնի է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 850 զինծառայող է միացել աշխատանքին: