|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանիայի արևմտյան շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, առնվազն 70 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերմանական Deutche Welle պարբերականին:
Առնվազն 18 մարդ է զոհվել Ռեյնլանդ-Պֆալց երկրամասում, որտեղ ափերից դուրս է եկել Ար գետը (Հռենոսի վտակներից): Եվս 20 մարդ զոհվել է Ռեյնլանդ շրջանում, նրանցից 15- ը՝ Օյսկիրխեն քաղաքում։ Հյուսիսային Ռեյն երկրամասում 77 եւ 82 տարեկան երկու տղամարդ զոհվել են իրենց տների նկուղներում։
Գերմանական պարբերականներից մեկը հայտնել է նաև երկու փրկարարների մահվան մասին: