|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 72 մարդ, հայտնում է Euronews-ը։
Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է իրականում ավելի շատ լինել։ Հորդառատ անձրևները մոլեգնել են երկրի արևելյան և հարավային շրջաններում։
Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են ջրի հոսքերը քշում-տանում կամուրջներն ու ավտոմեքենաները։
Մայրուղիները հեղեղված են: Վալենսիայի և Մադրիդի միջև երկաթուղային կապը խափանվել է: Մալագայի մոտակայքում մոտ երեք հարյուր ուղևոր տեղափոխող արագընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել։ Իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան:
Աղետի շրջաններ են ուղարկվել հազարից ավելի զինվորականներ։ Նրանք օգնություն են ցուցաբերում շտապ արտակարգ ծառայություններին։ Փրկարարները մարդկանց տարհանելու համար նավակներ և ուղղաթիռներ են օգտագործել։ Դժվար հասանելի վայրերում զոհերին որոնում են անօդաչու սարքերի միջոցով։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ անձրևները կտևեն մինչև հոկտեմբերի 31-ը։ Գիտնականները ենթադրում են, որ եղանակային արտառոց երևույթներն ավելի տարածված են դառնում կլիմայի փոփոխության պատճառով:
ԵՄ-ն աղետի հետևանքների դեմ պայքարի համար օգնություն է առաջարկել Իսպանիային: