|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:
Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ կես միլիոն դրամ: