Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է իրականացրել «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում՝ բացահայտելու նպատակով նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը:
Նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է Ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք և ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցրել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, ՏԿ 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, Ծառայության պետի որոշմամբ վերացվել է սահմանված կասեցումն ու իրացման արգելքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադարամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը: