Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ-ում` քաղաքաշինության ոլորտի 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ, ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարց ուղղեց քաղաքաշինության նախարարին Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում պարբերաբար առաջացող ճանապարհատրանսպորտային խնդիրների, խցանումների ու պատահարների մասին:
«Նախատեսվու՞մ են, արդյոք, այդ հատվածում կառուցապատումներ, որոնք կթեթևացնեն այդ խաչմերուկում առաջացող խնդիրները»,- հարցրեց պատգամավորը:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ դա քաղաքապետարանի խնդիրն է, իսկ քննարկմանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ Արշակունյաց- Նժդեհ հատվածում կան նախագծեր, կլինեն էստակադային կառույցներ:
«Մի կառույցը կառուցվելու է Ագաթանգեղոս-Արշակունյաց հատվածում` կրկեսին հարող հատվածում, մյուսը կառուցվելու է Արշակունյաց-Նժդեհ հատվածում: Այդ կառույցները նախագծային փուլում են, և հեռանկարում դրանք պետք է իրականացվեն»,- ասաց Կամո Արեյանը: