Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի տարբերություն ցանկացած այլ դատարանի՝ Բարձր դատարանը միակն է, որ կարող բացահայտել այս ընտրությունների կոնտեքստը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ-ում՝ եզրափակիչ խոսքում, ընտրությունների արդյունքը վիճարկելու նիստի ժամանակ։
Նա նշեց, որ այդ կոնտեքստում առանցքային դերակատարում ունի 2020 թ-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ենթադրում էր հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր, մարտիրոսված հերոսներ և բարդ ներքաղաքական իրավիճակկ։
«ՀՀ-ն նոյեմբերի 9-ից հետո անվտանգ չէ, մեր սահմանները անառիկ չեն, մենք ՍԴ-ում գործի քննություն ենք ունենում, բայց այդ ընթացքում թշնամին կարող է ներթափանցել, մենք նման խնդիր երբևէ չենք ունեցել»,-ասաց նա։
Արավ ՎԱրդևանյանը վստահեցրեց, որ այս կոնտեքստի բացահայտման մեջ կարևոր է 2018 թ-ից հետո կատարված իրադարձությունների հետևանքը, որտեղ վարչապետը վերածվել է միապետի և նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է իրացնում։
Նշեց, որ իրենց դիմումում առավել հստակ ներկայացրել են վարչական ռեսուրսի խնդիրը, և որ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող պաշտոնավարել, իսկ պաշտոնավարելու պատճառը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն է։ «Հայաստան» դաշինքը գործի քննության ընթացքում ներկայացրել է նաև իրավական փաստ առ այն, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է։
Բացահայտել են, որ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ կիրառվել են իրավական գործիքների ողջ մեխանիզմը, հարյուրավոր մարդկանց բեման են ենթարկել։ Իսկ իրավապահ համակարգը չի ունեցել այն անկախությունը, որը պետք է ունենա ր, բայց կունենար, եթե ՀՀ վարչապետը լիներ անձ, որի պաշտոնավարումը համապատասխաներ Սահմանադրության պահանջներին։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց դեպքը, երբ Օձունի քաղաքապետին ՔՊ անդամ մարզպետը կանչել էր, պնդել, որ պիտի հրաժարական տա, նա էլ չէր կատարել, և բռնություն էին կիրառել նրա հանդեպ։ Քրեական գործը հարուցվել էր, տուժողը կա, մեղադրյալ չկա։ Նա եզրակացրեց, որ այսպես է ներկայացվում, որովհետև ունենք ընտրական սկզբունքի օրինականության և հավասարության տոտալ բացառում։
Տոտալ ատելության խոսք կիրառվեց, ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, որը վարչական դատարանը արձանագրել է։
«Այս նիստի ընթացքում պարզեցինք, որ իրավապահները հենց քվեարկության օրը, երբ տարածվում էին խուլիգանական ատելության խոսք պարունակող թռուցիկներ, մեր իրավապահները գիտեին միայն մեկ փողոցում մի քանի թռուցիկի մասին, այն դեպքում, որ դա համատարած էր ամբողջ հանրապետությունում»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ ըստ համաշխարհային բանկի հետազոտության՝ ՀՀ-ում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է․ սա տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից է։ Հարցապնդում արեց՝ որտե՞ղ էին այն 300 հազար ընտրողները, որ կային 2017 թ-ի ընտրություներին, և վարկած առաջդրեց, որ երբ լսում են, որ մատներ են կտրեու, ասֆալտին փռելու են, ուղղակի վախենում են գալ ընտրությունների։
Նա արձանագրեց, որ այս հռետորաբանությունը սկիզբ է առել 2018-ին, կատարելագործվել 2020 թ-ի հունիսից։
Ընտրախախտուների մասին խոսեց․ պարզվեց, որ եղել են կրկնվող էջեր, բացակայող ստորագրություններ, չեն կարողացել պարզել զինծառայողների իրական թիվը, հաստատել են՝ արդյո՞ք 109 հազար անձանց չաշխատող անձնագրերը պատկանում են մարդկանց, որոնք ՀՀ-ո՞ւմ են գտնվում, թե՞ դուրսը, կասկածը չի փարատվել և իրենց պնդումը հակափաստարկ չի ստացել։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պնդեց, որ այս ընտրությունների իրական արդյունքները խեղաթյուրվել են, և սա հիմքերից մեկն է, որով ՍԴ-ն պետք է անվավեր ճանաճի ընտրությունների արդյունքի մասին ԿԸՀ որոշումը։
Նա նաև պնդեց, որ Բարձր դատարանը գնահատի ոչ թե կիրառական նեղ ընտրախախտումները, այլը ամբողջ շղթան՝ ընտրությունների ընդհանուր կոնտեքստը։
«Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ նախընտրական քարոզչությանը մասնակից են դարձել երրորդ անձ ներկայացող քաղաքական ուժի գրեթե բոլոր անդամները, որոնք ունեցել են պաշտոն, հավելյալ ռեսուրս են ներգրավել՝ ի դեմս 3 նոր մարզպետի տեղակալների․․․ այս պայմաններում կարո՞ղ էինք ունենալ հավասարության սկզբունքի պահպանում»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա հռետորական հարց ուղղեեց՝ ինչպե՞ս էր ստացվում, որ «Հայաստան» դաշինքի հանրահավաքների ժամանակ սակավաթիվ էին ոստիկանները, իսկ ՔՊ հանրահավաքների ժամանակ բազմաթիվ․ այս հանգամանքը ևս պետք ուշադրության արժանանա և հիմք հանդիսանա ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու համար։
Նա արձանագրեց, որ Բարձր դատարանը այս վեճը գնահատում է ընտրական սկզբունքների լուսի ներքո, և հենց սկզբունքների վրա հենվելով էլ պետք է արձանագրի, որ այս ընտրությունների արդյունքները ՀՀ քաղաքացիների կամքը չեն արտահայտում։
«Մեր դիմումում «ընտրախախտումներ» եզրույթն էինք օգտագործում՝ «հանցագործություն» եզրույթը չէինք օգտագործում․ դա Բարձր դատարանի համար պահանջվող շեմն է։ Երբ մեկ ուժ ունենում է ԱԺ-ում մանդատների 3/5-ը կամ ավելին, դրա հետևանքները բոլորս գիտենք․ այդպիսի հետևանքներ այլևս երբեք չեն լինելու, և իմ այս պնդման երաշխավորներից մեկը բացառապես կարող է լինել Սահմանադրական դատարանը»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ միապետությունը չի թակում ՀՀ դռները, այլ արդեն իրականություն է՝ վերջին 3 տարիները մեկ ուժի կամքի թելադրանքի և ռեսուրսի կիրառման տարիներ են եղել, իսկ ՀՀ սահմանադրությունը միապետություն հաստատելու մասին չէ։
«Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած․ վստահ եմ որ Բարձր դատարանի դատավորները նաև ՀՀ քաղաքացիներ են, ովքեր տեսնում են այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակը, որում գտնվում է ՀՀ-ն։ Սահմանադրական դատարանը ի զորու է կանխելու հնարավոր նոր անհասկանալի գործողություններ ու փաստաթղթեր․ այս գործը պարզապես ընտրությունների արդյունքի վերաբերյալ վեճ չէ, այն նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում, բայց, ի տարբերություն նախորդ բոլոր ժամանակահատվածների, այս անգամ քաղաքական բաղադրիչը նաև պետական անվտանգության հետ է շաղկապված։ Այս ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը և մեր խնդրանքն է, որ գնահատեք բոլոր այն փաստերը, որոնք ներկայացրին և որևէ բացառում չտեսանք, այլ հաստատվեց»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Եզրափակիչ խոսքում նա արձանագրեց, որ այս ընտրությունների վերաբերյալ իրենց դիմումը հիմնավոր է և բավարար՝ ՍԴ գործիքակազմը իրացնելու համար․ ԿԸՀ որոշումը անվավեր է, և դրանից բխող հետևանքները կորոշի Բարձր դատարանը։
Մանրամասն՝ տեսանյութում․