Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով` նախարար Արծվիկ Միանսյանի խոսքը խեղաթյուրվել է: «Ես չեմ կարծում, որ ինքը նման հայտարարություն է արել, ես իրեն հարցրել եմ, նման բան չի ասել, մի քիչ խեղաթյուրված է իր խոսքը»,- հայտարարել է նա` լրագրողների խնդրանքով անդրադառնալով Մինասյանի երեկվա` աղմուկ բարձրացրած հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Նշենք, որ Մինասյանը, խոսելով մենաշնորհների մասին, ասել էր, որ կան երկրներ, որտեղ մենաշնորհը օրինականացվում է՝ տնտեսավարող սուբյեկտին հավելյալ պարտավորություններ առաջադրելով:
Անդրադառնալով իր՝ շաբաթներ առաջ հնչեցրած հայտարարության ճակատագրին, վարչապետն ասել է. «Այս հինգշաբթի մենք կհայտարարենք արդյունքները, մենք ինչ որ ասել ենք, իրականացնելու ենք, հետևողական ենք լինելու մեր խոստումների, հանձնարարությունների մեջ, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, այն ինչի մասին բարձրաձայնել ենք, իրականացնելու ենք: Ուղղակի ձեզ պիտի խնդրեմ՝ մի քիչ համբերեք»: