Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Armlur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը անդրադարձել է ԱԽ-ի հրապարակած ձայնագրությանը: Նա մասնավորապես նշել է՝ պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթն ամբողջությամբ:
«Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ, ի պատասխան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ էր համարել պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել դրան առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: