Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, ՍԴ-ն, ըստ օրենքի, ունի նման լիազորություն։ Եթե արձանագրում են, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել, ապա մանդատների բաշխման նոր կարգ է սահմանվում, և ըստ այդմ՝ պակասեցնում են իշխող մեծամասնության մանդատները ու ավելացնում ընդդիմությանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Այսինքն՝ ՔՊ-ն ունի ԱԺ 2/3-ը և կարող է միանձնյա անցկացնել բոլոր նախաձեռնությունները, ընդունել սահմանադրական օրենքներ։
«Հայաստան» դաշինքը երեկ ՍԴ-ում պահանջեց՝ մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները սահմանափակել պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչև 3/5-ով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ն խորհրդարանում չունենա 3/5։
Միայնակ չի կարող ընդունել սահմանադրական օրենքները․ համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական օրենքներ են համարվում ԱԺ կանոնակարգը, ընտրական, դատական օրենսգրքերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, հանրաքվեի, կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։