Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է իր հույն պաշտոնակից Նիկոլաոս Պանագիոտոպուլոսի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ:
«Հունաստանը շարունակում է հավատարիմ մնալ սադրիչ, անօրինական, անհաշտ և սրող դիրքորոշմանը, որը հակասում է իր կնքած պայմանագրերին»,- ասել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերն արվել են այն բանից հետո, երբ Պանագիոտոպուլոսը քննադատել է Թուրքիային առցանց հանդիպման ժամանակ՝ ասելով, որ Անկարան գործում է միջազգային իրավունքի դեմ և ստեղծում ամբողջ տարածաշրջանի ապակայունացման ռիսկ: Աքարը Պանագիոտոպուլոսի հռետորաբանությունը որակել է որպես անհամապատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի վերջին կառուցողական բանակցություններին, ինչպես նաև այս ամռանը լարվածությունը լիցքաթափելու ջանքերին:
«Ես կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերոջը՝ մտածել և խոսել երկկողմ համաձայնագրերի, միջազգային իրավունքի և բարիդրացիության, ողջամտության, տրամաբանության, արդարության և օբյեկտիվության շրջանակներում` հեռու մնալով եսասիրությունից և հուզականությունից»,- շեշտել է նա:
Աքարը նաև ասել է, որ Թուրքիան կարևոր երկիր է, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է, նաև ավելացրել է, որ Անկարան հարցերը լուծելիս միշտ հենվում է միջազգային իրավունքի, երկխոսության և բարիդրացիական հարաբերությունների վրա: