Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լոնդոնում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ նրան մեղադրելով Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու և Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացը խոչընդոտելու փորձերի մեջ:
«Ցավոք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում, որոնք արդարացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը եւ բացահայտորեն կանխակալ դիրքորոշում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու եւ խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի եւս մեկ վառ օրինակ են», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նշելով, թե պատերազմով Բաքուն վերջ է դրել 30 տարվա օկուպացիային և վերականգնել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանի օրինական ու միջազգային իրավունքի հիման վրա, Հաջիզադեն շեշտել է․
«Բաքվի ջանքերն, այդ թվում՝ իր ռազմական ներուժի հզորացումը, ուղղված են արդար նպատակների իրականացմանը»։