Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանը՝ Իսրայելին մեղավոր ճանաչել տարածաշրջանում լարվածության սրման մեջ: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի կողմից երեքշաբթի Twitter- ում հրապարակված հայտարարության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Թագավորությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ընդունել, որ իսրայելական օկուպացիան մեղավոր է հակամարտության ներկայիս սրման մեջ, նաև կոչ է անում [Իսրայելին] անհապաղ դադարեցնել միջազգային նորմերը խախտող բոլոր գործողությունները»,– ասվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ «խստորեն դատապարտում է իսրայելական զավթիչ ուժերի՝ Ալ Աքսա մզկիթի անձեռնմխելիության վրա կատարած բացահայտ հարձակումները, ինչպես նաև հավատացյալների անվտանգության դեմ ուղղված քայլերը»:
«Թագավորությունը սատարում է պաղեստինցիներին և բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են օկուպացիային վերջ տալուն և Պաղեստինյան հարցի արդարացի ու համապարփակ լուծմանը հասնելուն՝ թույլ տալով պաղեստինցիներին՝ ստեղծել իրենց անկախ Պաղեստինյան պետությունը 1967 թ. սահմաններում»,- հավելել է սաուդական ԱԳՆ-ն:
Ավելի վաղ իսրայելցի իրավապահները բռնի ուժով վտարել էին իսլամադավան հավատացյալներին Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթից: Երկուշաբթի պաղեստինյան «Իզդադին ալ Քասամ» ջոկատները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով իսրայելական իշխանություններին մայիսի 10-ի ժամը 18:00-ին դուրս բերել անվտանգության ուժերը Տաճարի լեռից և Շեյխ Ջարահի շրջանից, ինչպես նաև ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են վերջին բախումներից հետո: Ըստ իսրայելցի զինվորականների՝ դրանից հետո Գազայի հատվածից ավելի քան 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնց մի մասը իսրայելական բանակը որսացել է: