|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հուլիսի 13-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնում է «Пул Первого» Telegram-ալիքը, որը մոտ է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին, Կրեմլին մոտ գտնվող «Пул N3» Telegram-ալիքը նշում է, որ Պուտինի այս շաբաթվա գրաֆիկը չի ներառում որևէ հանդիպում Լուկաշենկոյի հետ: Նախորդ օրը լրագրողների հետ զրուցելիս Պեսկովը ոչինչ չէր ասել Բելառուսի նախագահի հետ բանակցությունների հնարավորության մասին: