|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Պակիստանի հետախուզության ղեկավարը շտապ մեկնել է Վաշինգտոն` չծրագրված բանակցությունների, քանի որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ը կրճատել է այդ երկրին հատկացվելիք ռազմական օգնությունը:
Այս պահին գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շուջա Փաշայի մեկօրյա այցի մասին ոչինչ չի տեղեկացվում, սակայն հայտնի է, որ Պակիստանի ներքին հետախուզական գերատեսչության վրա ուժեղ ճնշում է գործադրվում. պահանջում են խզել բոլոր կապերը տեղի գրոհայինների եւ Աֆղանստանում ու Հնդկաստանում գործող կազմակերպությունների հետ. տեղեկացնում է mignews.com-ը:
Հունվար ամսից սկսած` ԱՄՆ-ի եւ Պակիստանի հետախուզական ծառայությունների հարաբերությունները վատանում են, պատճառների թվում նշվում են մի քանի համատեղ գործողությունները, որոնք սպասված արդյունքներին չեն հանգեցրել: