|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի նախագահ Վիկտր Յանուկովիչն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Այցը կատարվում է ուկրաինական խորհրդարանի կողմից օրենքի քվեարկության նախօրեին, որը հնարավորություն կտա արտերկիր բուժման ուղարկել ազատազրկված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և կապահովի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու գլխավոր պայմանի կատարումը. հայտնում է РИА Новости-ն:
Յանուկովիչը Վիեննայում հանդիպում կունենա Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Ծրագրված են նաև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրում և դրան հաջորդող` երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիս: