|
Փոխարժեքներ
15 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս հանդիպել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի լուծի երկկողմ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերը. հայտնում է РИА Новости-ն:
«Անկեղծ ասած` պատրաստվում էինք ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել ռուս-բելառուսական փոխգործակցությունը: Սակայն դեռ կան որոշ հարցեր: Եվ մոտ ժամանակներս մենք իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ կաշխատենք լուծել դրանք»,- ասել է Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայացած` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Պուտինը և Լուկաշենկոն վիճել էին գազի գների շուրջ: