կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 21:26
Քաղաքական

Արդեն պարզ է, թե սովետի ժամանակ հայ կինը քանի տոկոս է թուրքի հետ լավ-լավ եղել․ դրամատուրգը՝ հայ կանանց թրքասիրության մասին

Ես ապշած եմ՝ այսքան կորուստներից հետո կրկին ընտրեցին Փաշինյանին։ Պատերազմից հետո կյանքը մեռավ իմ մեջ, հետո ուժ գտա, պայքարեցի․ անընդհատ ոգեշնչվել ու մեռել եմ։ Վերջնականապես մեռա, երբ սկսեցին հաշվել ընտրության քվեաթերթիկները։ Խիղճն է մեռել մարդկանց մեջ, նրանք ընտրեցին պարտությունը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանը։

«Հիմա երեւաց՝ սովետի ժամանակ հայ կինը քանի տոկոս է թուրքի հետ լավ-լավ եղել։ Միայն կինը գիտի, թե իր երեխան ումից է։ Հետո ի՞նչ, որ ամուր ընտանիքներ ունեինք, շատ թուրքեր կային, որոնք պատրաստ էին մի քանի հաջողակ ընտանիքներ էլ կողքից ունենալ, պահել։ Վերջերս իմացանք, որ մի թուրք ԴՆԹ անալիզ էր հանձնել, իմանացել էր՝ հայ է, ինքնասպան էր եղել։ Ես հիմա հրապարակավ ասում եմ՝ այն կանայք, որոնք նիկոլապաշտ են, թող անալիզ տան անպայման»,-ասաց դրամատուրգը։

Զրուցակիցս շեշտեց՝ այս իշխանության հետ ապագա չի տեսնում, որովհետեւ այն, ինչ 30 տարվա մեջ ստեղծվել է, այլեւս չկա։ «Առեւտրական կանայք խելագարվում են թուրքերի համար, որ պիտի գնան, հետներն առեւտուր անեն, նվերներ ստանան, կենակցեն։ Անցակետում ժամանակին խնդիրներ էին լինում, իսկ հիմա ճանապարհը բաց է։ Անվտանգ չի Հայաստանը։ Ռուսաստանից դստերս հետ վերադարձա՝ ապահով ու անվտանգ երկրում ապրելու, բայց Հայաստանն այլեւս անվտանգ չէ»,-ընդգծում է դրամատուրգը։

Անթառանյանի խոսքով՝ նպատակաուղղված ցանկացել են ոչնչացնել հայոց պետականությունը, հայ ազգային արժեքները։ «Ոչ թե մեր զինվորին նրանք ցանկացան ոչնչացնել, այլ մեզ, ազգայինը, գաղափարականը։ Շատ ուսուցիչներ, արցունքն աչքերին, ասում են՝ մենք արդեն չգիտենք՝ մտնենք դպրոց ինչից խոսենք, ինչ ասենք, ազգային արժեքները ոտնահարված են։ Այն մարդիկ, որոնք արժեքներ կրող ու գնահատող են, նրանց համար ապագա չկա»,-ասաց նա։

Որպես դրամատուրգ, այսօրվա իրականությունը, ասում է, կբնութագրեր հետեւյալ կերպ՝ թատրոն թատրոնի մեջ։ «Նոյեմբերի 9 -ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, չիմանալով ինչ անել, որոշեցի տաքսի վարել, որոշեցի, որ պիտի թատրոնից հեռանամ, որ այլեւս անելիք չունեմ։ Դեպրեսիայից սկսեցի հիմարություններ անել, գիշեր-ցերեկ 4 ամիս տաքսի էի վարում՝ փոխանակ մեկուսանալու եւ ստեղծագործելու։ Խռոված էի ժողովրդից։ Ես հասկացա, որ մենք նախանձ ու անշնորհակալ ժողովուրդ ենք։ Կանանց հետ է իմ կռիվը, հայ կինն իրավունք չունի այդքան նենգ լինելու, անխիղճ, անամոթ պահվածքը, որ դրսեւորվել է այս օրերին։ Մի տեղ կարդացի՝ հայ կանայք բոլորը սեւազգեստ են, բոլորը տգեղացել են, միայն մի կին է գեղեցիկ՝ առաջին տիկինն է, իր արդուկած մազերով»,-նշեց դրամատուրգը։

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լիանա Սարգյան