Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
74-ամա քարահունջցի պապը պատրաստ է Գորիսի քաղաքապետարան գնալ, հետ վերադարձնել իրեն որպես օգնություն տված գումարը, միայն թե ոստիկանները հանգիստ թողնեն, այլևս բաժանմունք չկանչեն. հայտնում է Yerkir.am-ը։
«Ինձ օգնություն են տվել, ես չեմ ուրանում: Հիմա էթում եմ քաղաքապետարան, մտնեմ քաղաքապետի մոտ, ասեմ՝ ա'յ ցավդ տանեմ, եթե տու ինձ օգնություն ես տվալ, միլիցին պիտի 10 հետ կանչի, ձեր օգնությունը հետ վերադարձնեմ, ինձ միլիցան կանչի ոչ»,- ասում է Քարահունջի բնակիչը:
Պապիկը գյուղատնտեսական այս թեժ շրջանում բան ու գործ, վիրահատված կնոջը (ով, ի դեպ, չի մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին) տանը մենակ թողած, ոստիկանների պահանջով ստիպված բաժանմունք է գնում:
Վերջին անգամ նրան մոտ 3 ժամ պահել են ոստիկանությունում, նախօրոք լրացրած ինչ որ թղթեր են տվել, որ նա ստորագրի:
«Թղթեր են գրել, ասում են էստեղ ստորագի, էնտեղ ստորագի: Ասում եմ ես իմ ստորագրությանն եմ պատասխան տալու, գրածի համար դուք եք պատասխան տալու»,- ոստիկաններին ասել է պապը:
Պապիկը փաստում է, որ, բոլոր նրանք, ովքեր Գորիսի համայնքապետարանից օգնություն են ստացել, առանց ժամ ու պատարագ ոստիկանություն են կանչվում։ Քարահունջցի պապիկն իր այցի ժամանակ ոստիկանության բաժնում հանդիպել է նաև բազմաթիվ համագյուղացիների:
Փաշինյանի իշխանությունն, այդպիսով, անգամ զառամյալ ծերունիների խոցելի կարգավիճակն է օգտագործում, որպեսզի «գործեր կարի» հայրենիքի վաճառքի դեմ ըմբոստացած սյունեցի համայնքապետերի դեմ։ Դրանով վերջինս փորձում է չեզոքացնել հիմնական ընդդիմադիր բոլոր այն շրջանակներին, որոնք կարող են խանգարել առաջիկայում նախատեսված ազգադավ ծրագրերի իրագործմանը։ Ինչպես երևում է տեսանյութից՝ այս նպատակին հասնելու ճանապարհին փաշինյանական իշխանությունները դիմում են անգամ ամենազազրելի քայլերի, հակաբարոյական այնպիսի գործողությունների, ինչպիսին ծերունիներին քարշ տալն է ոստիկանություն և ստիպելը, որպեսզի վերջիններս ստորագրեն վաղօրոք կազմված ցուցմունքների տակ։